Վաճառվել է .org գոտու ամենաթանկ դոմենը

10:19 • 18.02.10

Դոմենների Sedo աճուրդում վաճառվել է .org գոտու ամենաթանկ դոմենը։ Poker.org դոմենը ռեկորդ է սահմանել. այս դոմենը մեկ մլն դոլարով գնել է PokerCompany.com կազմակերպությունը։ Այդ մասին հաղորդում է Techcrunch-ը։

Նախկին ռեկորդը պատկանում էր Engineering.org դոմենին, որը վաճառվել էր 198 հազ. դոլարով։ Երկրորդ թանկ դոմենը Sexe.org-ն էր, որի դիմաց գնորդը վճարել էր 151 հազ. դոլար։

Նշենք, որ .org դոմենային գոտում ռեկորդները զգալիորեն զիջում են .com գոտու դոմեններին։ Այսօրվա դրությամբ բացարձակ ռեկորդակիր է Fund.com-ը, որը վաճառվել է գրեթե տասը մլն դոլարով։ Այդ գոտու այլ ռեկորդակիրների թվում են Diamonds.com (7,5), Toys.com (5,1 մլն դոլար), ինչպես նաև մի շարք այլ դոմեններ, որոնք գործում են պոռնոինդուստրիայի ոլորտում։