Ներկայացվել է sim-քարտերի նախատիպը
SK Telecom ընկերությունը ներկայացրել է sim-քարտի նախատիպը՝ ներկառուցված հիշասարքով՝ պրոցեսորով։ Sim քարտն աշխատում է ОС Androidի կառավարմամբ։ Այդ սարքավորումը ներկայացվել է Mobile World Congress 2010 ցուցահանդեսին։
Sim քարտը հնարավորություն է տալիս պահպանել օգտատերերի բոլոր տվյալները։ Այսպիսով, այն կարող է օգտագործվել ինչպես անհատական համակարգիչներում, նոութբուքներում, նեթբուքներում, այնպես էլ բջջային հեռախոսներում։
Sim-քարտն ունի USB 2.0 ինտերֆեյս, որը հնարավորություն է տալիս օգտագործել, օրինակ, ստեղնաշար կամ համակարգչային մկնիկ։










