Ինսուլտի հետևանքները վերացնելու էժան և հաճելի մեթոդ

12:10 • 22.02.10

Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետներն առաջարկել են ինսուլտ տարած հիվանդներին բուժել երաժշտության միջոցով։ Պարզվում է, որ խոսելու հնարավորությունը կորցրած հիվանդները ավելի շուտ սկսում են երգել, քան խոսել։

Ուղեղի կաթված տարած մարդիկ ավելի հեշտ կարողանում են արտահայտել իրենց խոսքերը, մտքերը երգի միջոցով։ Ինչպես գրում է Wall Street Journal-ը, այս բժշկական մեթոդը, որն սկսել են փորձարկել ավելի քան 30 տարի առաջ, կոչվում է «մեղեդային թերապիա»։

Բժիշկներն օրական մեկուկես ժամ սովորեցնում են իրենց հիվանդներին երգել։ 15 շաբաթ անց հիվանդները սկսում են ինքնարտահայտվել երաժշտության միջոցով։