Մոռացկոտության օգուտը

17:48 • 23.02.10

Գիտնականներին վաղուց է հայտնի, որ կարճատև հուշերը կրում են անցողիկ բնույթ և չեն պահպանվում հիշողության մեջ։ Սակայն Պեկինի Ցինխուա համալսարանի և Միացյալ Նահանգների Cold Spring Harbor լաբորատորիայի նոր ուսումնասիրությունը ճանճերի օրինակով ցույց է տվել, որ նման մոռացկոտությունն ունի իր պատճառները։ Այս մասին հաղորդում է Newsland-ը։

Իրականում այդ մոռացկոտությունը նույնքան կարևոր է ուղեղի աշխատանքի համար, որքան ուղեղը նոր հիշողություններով լցնելու հնարավորությունը։ Ուսումնական գործընթացներն ակտիվացնում են հիշողության կենսաքիմիական ձևավորումը, սակայն ըստ նյարդաբանների՝ նոր գիտելիքների համար տեղ գտնելու համար հարկավոր է հիշողությունից ջնջել հնացած տվյալները։

Այսպիսով, սովորական մոռացկոտությունը հիշողության «մաքրման» ուղեղի տարրական գործառույթներից մեկն է, որը կենսապես կարևոր է նոր տվյալների և տեղեկությունների մուտքագրման համար։