Գտել են դինոզավրերի անհայտ տեսակի մնացորդներ

11:33 • 24.02.10

Միացյալ Նահանգներում հայտնաբերել են դինոզավրերի նախկինում անհայտ տեսակի մնացորդներ։ Ինչպես նշել են գիտնականները, դինոզավրերի կմախքի մնացորդները գտել են Յուտա նահանգի ավազաքարում։ Հայտնաբերված ոսկորները պատկանում են դինոզավրին, որը դասվում է զաուրոպոդների խմբին՝ երկարավիզ քառոտանի բուսակեր դինոզավրեր: Այս մասին հաղորդում է Маяк ռադիոկայանը։

Դինոզավրերի այդ տեսակը բնակվել է մեր մոլորակում 105 մլն տարի առաջ։ Նշենք, որ գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այդ տեսակի դինոզավրերի երկու գանգ։ Նման հայտնագործություններ չափազանց հազվադեպ են լինում և համարվում են մեծ հաջողություն գիտնականների համար։