Հետճաշյա քունը խթանում է ուղեղի աշխատանքը
Կեսօրի ճաշին հաջորդող մեկ ժամվա քունն օգնում է թոթափել հոգնածությունը և էապես բարելավել ուղեղի աշխատանքը։ Այս մասին են ամերիկացի գիտնականների ուսումնասիրության տվյալները։
Ուսումնասիրությանը մասնակցել է 39 կամավոր։ Կեսօրին մոտ փորձի բոլոր մասնակիցներին առաջարկել են լրացնել մի շարք թեստեր։ Դրանից հետո առաջին խմբի մասնակիցները մեկ ժամ քնել են, իսկ երկրորդ խմբի մասնակիցները շարունակել են աշխատել միևնույն տեմպով։
Այնուհետև փորձի բոլոր մասնակիցները կրկին լրացրել են թեստեր։ Հանգստացած խմբի մասնակիցների արդյունքներն էապես գերազանցել են մյուսների ցուցանիշները։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Նշենք, որ հետճաշյա քնի «երկրպագուներ» էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետներ Ուինսթոն Չերչիլն ու Մարգարետ Թետչերը, ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդին, դերասանուհի Մերիլին Մոնրոն, Ալբերտ Էյնշտեյնը։










