Էլեկտրական մարտկոցով Ferrari-ն կտնտեսի վառելիքը խցանումների ժամանակ
Արտասահմանյան լրատվամիջոցները հրապարակել են Ferrari 599 Hybrid մեքենայի լուսանկարները, որը հանրությանը կներկայացվի մարտի 2-ին Ժնևի ավտոսրահում։
Ինչպես տեղեկացրել է Carscoop հրատարակությունը, Ferrari մակնիշի այս նմուշը կունենա էլեկտրաշարժիչ և լիթիումի տափակ մարտկոցներ։ Ենթադրվում է, որ 599 Hybrid-ի էլեկտրաշարժիչը կարող է կարճ ժամանակում մեծացնել մեքենայի ուժային հզորությունը։ Այն կարող է նաև տնտեսել վառելիքը խցանումների ժամանակ։










