Քարահունջ է հայտնաբերվել Սիրիայում

17:39 • 03.03.10

Օնտարիո նահանգի Թագավորական թանգարանի մի խումբ գիտնականներ Սիրիայում գտել են հնագույն քարե շինության ավերակներ, որոնք հիշեցնում են բրիտանական Քարահունջը։ Դոկտոր Ռոբերտ Մեյսոնը նշել է, որ մնացորդները հայտնաբերվել են Դեյր Մար Մուսա ալ Հաբաշի վանքի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։

Բրիտանացի հետազոտողները հայտնաբերել են հնագետների կողմից դեռևս չուսումնասիրված մի համալիր՝ բաղկացած քարե օղակներից և, ինչպես ենթադրվում է, դամբարաններից։

Մեյսոնի նախնական վերլուծության համաձայն՝ գտածոները թվագրվում են մ.թ.ա. 8500-4300թթ.։ Այսպիսով, գիտնականների այս հայտնագործությունը կարող է բրիտանական Քարահունջից ավելի հին լինել։

Մեյսոնի կարծիքով՝ հնարավոր է, որ քարե օղակի մերձակայքում հանգչում են այդ ժամանակների հայտնի մարդկանցից երեքը, սակայն առայժմ կոնկրետապացույցներ չկան։