Դինոզավրերն ապրել են ավելի վաղ, քան ենթադրվում էր

18:01 • 04.03.10

Հարավաֆրիկյան Հանրապետության, Միացյալ Նահանգների և Գերմանիայի մի շարք հնէաբաններ ներկայացրել են Asilisaurus kongwe վերջերս հայտնաբերված արխոզավրի բնութագիրը, որոնք ապրել են Երկրագնդի վրա մի քանի միլիոն տարի ավելի վաղ, քան ենթադրվում էր։ Այս մասին հաղորդում է Newsland-ը։

Արխոզավրի մնացորդները հայտնաբերվել են 2007թ., և այժմ գիտնականներին հաջողվել է կազմել դինոզավրի կմախքի ամբողջական պատկերը։ Պարզվել է, որ 1-3 մետրանոց արխոզավրերը շարժվել են չորս վերջույթներով։ Բուսակեր (կամ ամենակեր) դինոզավրերը կշռել են 10-30 կգ։

Գիտնականների գնահատմամբ՝ Asilisaurus kongwe արխոզավրերի ամենահին տեսակները 240 մլն տարեկան են։