Սիրիայում գտել են Մակեդոնացու դարաշրջանի մետաղադրամներ
Սիրիայի Հալեպ քաղաքում հայտնաբերվել են Ալեքսանդր Մակեդոնացու դարաշրջանի ավելի քան 250 արծաթե մետաղադրամներ։ Գանձերը գտել է քաղաքի բնակիչներից մեկը նոր տան հիմքը գցելիս։
Ինչպես տեղեկացրել է հնագիտական պեղումների գերատեսչության ղեկավար Յուսեֆ Կանջոն, մետաղադրամների վրա պատկերված է Մակեդոնացին և հեթանոսական աստված Զևսը։ Այդ մասին հաղորդում է Newsland.ru-ն։
Նշենք, որ 20-րդ դարից սկզբից հնագետները մշտական պեղումներ են անցկացնում Հալեպում և դրա մերձակայքում՝ փնտրելով ու գտնելով տարբեր քաղաքակրթությունների մասին պատմող բազմաթիվ գաղտնիքներ։










