YouTube-ը շարունակում է հիացնել. ավտոմատ ենթագրեր՝ անգլերեն տեսահոլովակներում
YouTube ինտերնետային կայքում զետեղված տեսահոլովակները ավտոմատ կարգով կհամալրվեն նոր ենթագրերով։ Նոր համակարգը ստեղծվել է Google Voice տեխնոլոգիայի հիման վրա։ Այդ մասին հաղորդում է TechCrunch-ը։
Անցյալ տարվա նոյեմբերին YouTube-ն սկսել էր ավտոմատ կարգով ավելացնել տեքստային ենթագրեր սահմանափակ թվով տեսահոլովակների համար։ Մի քանի ամիս անց անգլերեն լեզուն ավտոմատ հասկացող համակարգը հասանելի էր բոլոր տեսահոլովակների համար։ Ըստ ծառայության հեղինակների՝ ենթագրերի նման համակարգը մեծ պահանջարկ կվայելի խուլ մարդկանց, ինչպես նաև այն մարդկանց շրջանում, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն։
Ավտոմատ թարգմանչի ծառայության շնորհիվ, բացի անգլերենից YouTube–ում ավտոմատ ենթագրեր հասանելի կլինեն նաև այլ լեզուներով տեսահոլովակների համար։










