Մեկնարկել է «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագիրը

15:20 • 10.03.10

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի առաջին միջոցառումն էր երեխաների հետ աշխատող մասնագետների համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են «շարժական գրագիտության» և «շարժական անվտանգության» հիմնական դրույթները։ «ԱրմենՏելի», «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել շարժական անվտանգության ոլորտում առկա խնդիրների, հիմնական ռիսկերի և դրանց նվազեցման ճանապարհների մասին։

«Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում, կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, հայաստանյան դպրոցներում կանցկացվեն «բաց դասեր»։ Ծրագրի ավարտին դպրոցականների շրջանում տեղի կունենա շարժական անվտանգության կանոնների իմացության մրցույթ։