MySpace-ը ձգտում է գերազանցել Facebook-ին
MySpace սոցիալական ցանցի ղեկավարությունը մտադիր է մի քանի անգամ մեծացնել լսարանը՝ օգտատերերի քանակը հասցնելով մինչև 200-300 մլն-ի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Առաջիկա մի քանի ամիսներին MySpace ընկերությունը կսկսի մաս առ մաս ձևափոխել իր կայքը։ Նման կերպ MySpace-ի ղեկավարությունը հույս ունի կրճատել Facebook սոցիալական ցանցի հետ տարբերությունը, որի լսարանը գերազանցում է 400 մլն-ը։ MySpace-ի ռազմավարական նպատակն է առաջ անցնել մրցակցից։
Կայքի նոր տարբերակը կունենա երաժշտական և մեդիա բովանդակություն:
Նշենք, որ 2010թ. հունվարի դրությամբ՝ MySpace-ն ուներ 119,6 մլն օգտատեր։










