Sex.com-ը վաճառվում է
Sex.com դոմենը վաճառվում է պարտքերի դիմաց։ Նման որոշում է կայացրել DOM Partners LLC վարկային ընկերությունը, որը ֆինանսավորել է դոմենի ձեռքբերումը Escom LLC ընկերության կողմից 14 մլն դոլարով։ Այս մասին հաղորդում է reuters-ը։
Չնայած կայքը օրական վաստակում էր 15 հազ. դոլար, այնուամենայնիվ, արդեն մեկ տարի է, ինչ Escom-ը դեֆոլտ է հայտարարել պարտքերի համար։ Դոմենի վաճառքի աճուրդը կանցկացվի մարտի 18-ին։ Մեկնարկային գինը 1 մլն դոլար է:
Նշենք, որ Sex.com-ը 2006թ. ձեռք է բերել Գերի Կրեմենը, որին պատկանում է նաև Match.com ծանոթությունների կայքը։










