Ռուսներն ու ճապոնացիները միասին կթռչեն Մերկուրի

14:30 • 12.03.10

Ռուսաստանի և Ճապոնիայի տիեզերական գործակալությունները քննարկել են դեպի Մերկուրի մոլորակ թռիչքների հարցը, որոնք կիրականացվեն Եվրամիության մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

Ինչպես պարզաբանել է Роскосмос-ի ղեկավար Անատոլի Պերմինովը, նախագիծը նախատեսում է համատեղ տեխնիկական մշակումներ և թռիչքներ դեպի Երկրագնդին ամենամոտ գտնվող մոլորակը, ինչպես նաև Մերկուրիի մթնոլորտի և մակերևույթի լիարժեք ուսումնասիրություն։

Նախագծի իրականացումը կարող է սկսվել 2014թ.։