Ո՞ր հարցերն են ամենից շատ փնտրում Yandex–ի օգտատերերը
Ամեն օր Yandex որոնողական համակարգում հարցական բառ պարունակող մոտ 3 մլն հարցում է կատարվում։ Ամենից շատ որոնողական կայքում հարցում է արվում երկուշաբթի, ամենաքիչը՝ շաբաթ օրը։ Այդ մասին հաղորդում է ВЗГЛЯД-ը։
Օգտատերերի կեսից շատը սկսում է հարցադրումը «ինչպես» և միայն 1,6%–ը՝ «ինչու» բառով։ Ըստ ընկերության տվյալների՝ որոնողական համակարգում առավել շատ փնտրում են «ինչպես նիհարել», «ինչպես երաժշտություն ներբեռնել» և «ինչ է սերը» թեմաները։
«Երբ»–ով սկսվող հարցադրումների շարքում հանդիպում են այնպիսիք, ինչպիսիք են՝ «ինչ անել բուտերբրոդ պատրաստող սարքի հետ», «ինչ անել սոխի հետ», «երբ են երգում կակտուսները», «երբ կսկսվի գարունը»։ Օլիմպիական խաղերի ժամանակաշրջանում առավել տարածված էր «որտեղ է Վանկուվերը» հարցումը։
Yandex-ի օգտատերերին հետաքրքրում են նաև «որտեղ գտնել լավ հարսանցու», «ինչպես ապրել մինչև հարյուր տարի», «որոնք են միջուկային տերությունները» և այլ հարցեր։










