Ինտերնետային խարդախությունների դեպքերը կրկնապատկվել են

13:34 • 13.03.10

Ինտերնետային խարդախությունների դեպքերը մեկ տարվա ընթացքում կրկնակի ավելացել են՝ 2009թ. հասնելով 560 մլն դոլարի։ Համաշխարհային «սարդոստայնում» ֆինանսական իրավախախտումների դեպքերի քանակը գերազանցել է 336 հազարը։ Մեկ տարի առաջ, ինչպես վկայում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալները, դրանց թիվը 275 հազար էր։ Ֆինանսական խարդախությունների մեծ մասը բաժին է ընկնում համացանցով կատարվող կանխավճարներին։

Խարդախությունների շարքում երկրորդ տեղն են զբաղեցնում ապրանքների դիմաց վճարումների հետ կապված միջադեպերը։ ՀԴԲ-ի Ինտերնետային հանցագործությունների դեմ պայքարի վարչության տնօրեն Փիթեր Թրաոնը կոչ է արել մասնավոր անձանց ու ընկերություններին կասկածելի դեպքերի մասին ժամանակին տեղեկացնել իրավապահ մարմիններին, որպեսզի վերջինները հնարավորություն լինի դրանք հետաքննել և ձերբակալել հանցագործներին։

Նա նաև կոչ է արել համակարգիչների օգտատերերին «պարբերաբար թարմացնել համակարգիչների «պաշտպանիչ» ծրագրերը։