Լեոնարդոն կանխատեսել է աշխարհի վե՞րջը
Իտալացի գիտնական Սաբրինա Սֆորցա Գալիցիյան պնդում է, որ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավում կարդացել է աշխարհի վերջի մասին կանխատեսումներ։ Այդ մասին հաղորդում է La Repubblica-ն։
Ինչպես պնդում է իտալուհին, Լեոնարդոն իր կատվում կանխատեսել է, որ 4006թ. մարտի 21-ին կսկսվի մի գործընթաց, որը կավարտվի նոյեմբերի 1-ին։ Այն նման կլինի աշխարհի վերջին, որը, սակայն, կարող է ազդարարել նոր մարդկության սկիզբը։
Առայժմ այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է գիտնականը եկել նման եզրակացության։ Իտալուհին պնդում է, որ կարողացել է վերծանել մաթեմատակական և աստղագուշական ծածկագիրը, որը կազմել է Լեոնարդոն։










