Twitter–ում աշխատել առանց Twitter մտնելու

16:20 • 16.03.10

Twitter-ը հայտարարել է @anywhere հարթակի թողարկման մասին, որը թույլ է տալիս այլ կայքերից օգտվել Twitter-ի ռեսուրսների գործառույթներից։

Մասնավորապես, օգտատերը կարող է Twitter–ում հաղորդագրություններ տեղադրել @anywhere-ի գործընկեր կայքերից։ Բացի այդ, @anywhere-ը, օրինակ, կայքում տեղադրված նյութի հեղինակին թույլ է տալիս դառնալ Twitter-ի մշտական ընթերցող։ Ընդ որում, այս այդ ամենն արվում է առանց Twitter մուտք գործելու։

Նոր հարթակին միանալու ցանկություն են հայտնել մի շարք խոշոր ռեսուրսներ, այդ թվում՝ Amazon ինտերնետային խանութը, Yahoo!–ն, YouTube-ը, Bing որոնողական ցանցը, Digg սոցիալական ծառայությունը, The New York Times թերթը, The Huffington Post հրատարակությունը և այլն։

@anywhere-ի թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ։