Microsoft-ը ներկայացրել է Internet Explorer 9-ի նախնական տարբերակը

16:52 • 17.03.10

MIX կոնֆերանսին Microsoft ձեռնարկությունը ներկայացրել է Internet Explorer 9 բրաուզերի նախնական տարբերակը։ Բոլոր ցանկացողները կարող են ներբեռնել այն Microsoft-ի նախագծի կայքից։

SunSpider թեստի արդյունքներով, որը գնահատում է JavaScript-ի արագությունը, Internet Explorer 9-ը Internet Explorer 8-ին գերազանցել է մոտավորապես յոթ անգամ, իսկ Opera 10.10-ին՝ չորս անգամ։ Բրաուզերի նախնական տարբերակը JavaScript հետ աշխատանքի արագությամբ զիջել է միայն Safari-ին, Chrome-ին և Opera 10.50-ին։

Նոր բրաուզերում էապես բարելավվել է HTML5-ի հետ աշխատանքը։ Internet Explorer 9-ը դարձել է Microsoft-ի առաջին բրաուզերը, որն օգտագործում է տեսաքարտի ռեսուրսները ինտերնետային էջերի աշխատանքն ու պատկերն արագացնելու համար։ Նշենք, որ Microsoft-ը նոր բրաուզերի թողարկման հստակ ժամկետներ չի սահմանել։