Բյուրականի աստղադիտարանը կհամալրվի նոր՝ կարևոր սարքավորումով
Բյուրականի աստղադիտարանը նախատեսում է առաջիկա մեկ տարվա ընթացքում Եվրոպայից Հայաստան բերել շատ կարևոր մի սարքավորում, որը հնարավորություն կտա դիտողական աշխատանքները բարձր մակարդակով իրականացնել։ Այս մասին ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը՝ նշելով, որ այդ սարքը հավակնում էին ձեռք բերել աշխարհի 5–6 խոշոր աստղադիտական կենտրոններ։ Սակայն, նախնական որոշման համաձայն, այն կներկրվի Հայաստան։
«Դա թույլ կտա լուծել դիտողական բազմաթիվ խնդիրներ, որոնք մեզ համար երազանք են»,– նշեց նա։
Հարությունյանը նաև ասաց, որ կառավարությունը ջանքեր պետք է գործադրի, որպեսզի այդ սարքը բերվի համապատասխան վիճակի և աշխատեցվի։ Մասնագետը նշեց, որ եվրոպացի գիտնականներն այդ սարքի օգնությամբ հայտնաբերել են շատ արտաարեգակնային մոլորակներ։










