Գարնանային գիշերահավասարի օրը փոխվել է
Այս տարի գարնանային գիշերահավասարը կլինի ոչ թե մարտի 21–ին, այլ մարտի 20–ին։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը նշեց, որ վերջին 20–30 տարիների ընթացքում գիշերահավասարն արդեն մարտի 20–ին է լինում, ինչի մասին հասարակությունը պատշաճ իրազեկված չէ։
Դպրոցական դասագրքերում նույնպես այդ օրը սխալ է գրված։ «Գարնանային գիշերահավասարը մեկ օր առաջ է տեղափոխվել և այլևս չի նշվում այն օրը, որը նշվում էր 20–30 տարի առաջ»,– ասաց նա։
Նա նշեց նաև, որ այդ օրը ՄԱԿ–ի կողմից հայտարարված է Երկրի պաշտպանության օր։










