Մեկ տարվա ընթացքում Circle.am-ում գրանցված կայքերի քանակն ավելացել է 200-ով
Circle.am-ում գրանցված կայքերի այցելությունների ծավալն այս տարվա փետրվարին կազմել է 8.75, իսկ էջերի դիտումները` 45.6 միլիոն:
Circle.am-ի և b24.am-ի կազմած «Ինտերնետը Հայաստանում» զեկույցում նշվում է, որ հայկական ինտերնետում պահպանվել է դեռևս անցած աշնանը գրանցված աճի տեմպերը: Այդ աճը զեկույցի հեղինակները հիմնականում պայմանավորում են այցելությունների սեզոնային ակտիվությամբ և Հայաստանում մանրածախ ինտերնետի շուկայի աճով:
Զեկույցում նշվում է, որ ձմռան ամիսներին ամռան համեմատ ինտերնետային ակտիվությունն աշխարհում աճում է 30-35%-ով:
2009թ. ապրիլից Circle.am-ում գրանցված կայքերի քանակն ավելացել է 200-ով: Այդ կայքերի միայն 20%-ն է, որ զգալի կերպով ազդել է ընդհանուր
այցելությունների քանակի վրա:
Ավելացած 200 կայքերը փետրվար ամսվա կտրվածքով ունեցել են մոտ 1.2 միլիոն այցելություն, այսինքն՝ գրանցված այցելությունների աճի վրա ազդել են 35%-ով:










