Կանայք հիմարանում են ծխելուց
Ծխելն ավելի շատ վնասակար է կանանց մտավոր ունակությունների համար, քան տղամարդկանց։ ԱՄՆ Այովա նահանգի համալսարանի հետազոտողները կարծում են, որ դա պայմանավորված է կնոջ օրգանիզմի վրա նիկոտինի առանձնահատուկ ազդեցությամբ։ Այս մասին հաղորդում է newsland.ru-ն։
Գիտնականներն ուսումնասիրության համար հրավիրել էին ծխող և չծխող կանանց ու տղամարդկանց։ Նրանց առաջարկվել էր հանձնել թեստ ուղեղի գործառույթների` մտածելու, ծրագրելու և կազմակերպելու ունակությունների ստուգման վերաբերյալ։
Արդյունքում պարզվել է, որ ծխող կանայք ավելի քիչ միավորներ են հավաքել, քան չծխողները։ Սակայն ծխող և առողջ ապրելակերպ նախընտրող տղամարդկանց մտավոր ունակությունների միջև տարբերություն չի եղել։
Գիտնականները ենթադրում են, որ կանանց մտավոր գործառույթների խախտումները կապված են նրանց օրգանիզմում էստրոգեն հորմոնի արտադրությամբ։










