Խոզի ժանտախտը տարածվում է. Տավուշում կարանտին է հայտարարված
Տավուշի մարզում խոզերի շրջանում տարածված դասական ժանտախտն արդեն ընդգրկել է 5 բնակավայր։ Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը, հիվանդության հետևանքով արդեն անկել և հարկադիր սպանդի է ենթարկվել 300 խոզ։ Մարզում հայտարարված է կարանտին։
Բաղիյանը վերահաստատեց նախկինում հնչեցրած իր կանխատեսումները, որ մարզում կարող է կրկնվել աֆրիկյան ժանտախտի համաճարակը, որը 2008թ. մեծ քանակությամբ խոզերի ոչնչացման պատճառ էր դարձել։










