Հայաստանն անցնում է ամառային ժամանակի. սրտի կաթվածների վտանգը մեծանում է
Մարտի 28-ին Հայաստանն անցնում է ամառային ժամանակի։ «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի համաձայն՝ մարտի 28-ին՝ ժամը 02։00-ին, ժամացույցի սլաքը մեկ ժամ առաջ կտարվի:
Հիշեցնենք, որ այդ նույն օրենքի համաձայն՝ հոկտեմբերի վերջին կիրակի օրը հանրապետությունը կրկին կանցնի ձմեռային ժամանակի։
Մարդու օրգանիզմի վրա ժամերի փոփոխության ազդեցության մասին գիտնականների կարծիքները հակասակ են։ Այսպես օրինակ, Ռուսաստանի Սերբսկիի անվան սոցիալական և դատահոգեբանական կենտրոնի տնօրեն Տատյանա Դմիտրիևայի խոսքով՝ անցումն ամառային ժամանակին չի առաջացնում լուրջ շեղումներ՝ ո´չ էմոցիոնալ, ո´չ հոգեբանական և ո´չ ֆիզիկական առումով։
Մինչդեռ, Հելսինկիի համալսարանի մասնագետների տվյալներով՝ անցումը ամառային ժամանակին բացասաբար է անդրադառնում սրտանոթային հիվանդությունների վրա։ Այն 5%-ով մեծացնում է սրտի կաթվածների վտանգը հատկապես առաջին երեք օրերի ընթացքում։










