Ստեղծվել է արհեստական ժպիտ պատկերող ֆոտոխցիկ
Բեռլինի Արվեստների համալսարանի սաներ, գերմանացի հետազոտողներ Շտեֆան Շտաբն ու Անդրեաս Շմելասը համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծել են ֆոտոխցիկ, որը բոլորին պատկերում է ժպիտով։ Այս մասին հաղորդում է Nerdapproved կայքը։
Արհեստական երջանկությունն ստեղծվում է ֆոտոխցիկի բազայում առկա ժպիտներից մեկի ընտրությամբ։ Այս տեխնոլոգիան, իհարկե, զարգացման և կատարելագործման մեծ ճանապարհ ունի անցնելու։
Անկախ էմոցիոնալ վիճակից՝ լուսանկարներում բոլորը ժպտում են։ Առայժմ ֆոտոխցիկը վաճառքի չի հանվել։










