Գտել են Երկրագնդի ամենավտանգավոր թշնամուն

09:55 • 23.03.10

ՆԱՍԱ-ի գիտնականները մոտ են Արեգակնային համակարգի ամենաառեղծվածային գաղտնիքներից մեկի բացահայտմանը։ Նրանց հաջողվել է բացահայտել անտեսանելի մոլորակի գտնվելու վայրն ու ուղեծիրը, որի գոյությունն ավելի վաղ կանխատեսել էին մի քանի ֆիզիկոսներ։ Ինչպես հաղորդում է բրիտանական Sun թերթը, տիեզերքում Երկրագնդի տհաճ հարևանը «շագանակագույն գաճաճ» է, որը տեսանելի չէ։ Մոլորակն անվանել են Նեմեսիս՝ վրեժխնդրության հունական աստվածուհու անվամբ։

Նեմեսիսը, որն իր չափերով հինգ անգամ գերազանցում է Յուպիտեր մոլորակը, գտնվում է Արեգակնային համակարգի ամենածայրին։

ՆԱՍԱ-ի գիտնականների եզրակացությունների համաձայն՝ հենց Նեմեսիսի ձգողականության դաշտերն են Երկրագունդ «ուղարկում» երկնաքարեր, գիսաստղեր։ Ամերիկացի մասնագետները չեն բացառում, որ Երկրագնդի վրա միլիոնավոր տարիների ընդմիջմամբ տեղի ունեցող տարերային խոշոր աղետների պատճառը հենց Նեմեսիսի ազդեցությունն է։