«Բեռնատար» բզեզը աշխարհի ամենաուժեղ միջատն է
Գիտնականները գտել են աշխարհի ամենաուժեղ միջատին։ Այդ տիտղոսին արժանացել է Onthophagus taurus-ը։ Այս մասին հաղորդում է ScienceNOW-ն։
Պարզելու համար, թե որքան ծանրություն կարող է բարձրացնել բզեզը, գիտնականները նրա թևիկներով անցկացրել են թել, որից դույլ է կախված եղել։ Այնտեղ գիտնականները կաթիլ-կաթիլ ջուր են ավելացրել։ Փորձի արդյունքում պարզվել է, որ բզեզը կարող է բարձրացնել իր մարմնի զանգվածը 1141 անգամ գերազանցող ծանրությունը։
Վերջերս գիտնականները գտել են ևս մեկ ռեկորդակիր միջատի. իշամեղուները Երկրագնդի ամենադիտողունակ կենդանի էակներն են։ Գունավոր տեսողության բարձր արագությունը հնարավորություն է տալիս այդ միջատներին մյուսներից ավելի արագ նկատել մանրուքները, օրինակ՝ առանց թռիչքի արագությունը նվազեցնելու նրանք կարող են տեսնել մեղրատու ծաղիկները։










