Skype-ի հիմնադիրները $165 մլն են ներգրավել ստարտափներում ներդրումների համար
Ինտերնետային հեռախոսակապի խոշորագույն Skype ծառայության հիմնադիրներ Նիկլաս Զենստրեմին ու Յանուս Ֆրիսին հաջողվել է $165 մլն ներգրավել իրենց երկրորդ վենչուրային հիմնադրամի համար։ Այն զբաղվելու է ինտերնետային ստարտափներում ներդրումային նախագծերով։
Նախապես ենթադրվում էր ներգրավել $266 մլն, ասվում է Արժեթղթերի ու բորսաների ամերիկյան հանձնաժողով ուղղված փաստաթղթերում։ Սակայն ընկերությունում հաջողություն են համարում նաև $165 մլն-ի սահմանագիծը, քանի որ ճգնաժամի պայմաններում ներդրողներն ավելի զգուշավոր են դարձել։ «Երբ մենք սկսում էին, նպատակները ճկուն էին։ Կարծում եմ, որ հավաքել ենք այնքան գումար, որքան անհրաժեշտ է»,- հայտարարել է Զենստրեմը։ Նրա խոսքով՝ հիմնադրամը ֆինանսավորելու է եվրոպական նոր «հեղափոխական» տեխնոլոգիայի ստեղծումը։
«Մեզ հետաքրքրում են ոչ մեծ ընկերությունները, որոնք դեմքով դեպի սպառողն են»,- ընդգծել է նա։ Դրանք վաճառքների խոշորաթիվ բաժանմունքների, ինչպես նաև աշխարհով ընդլայնվելու կարիք չունեն։ «Հենց այդպիսին էին ժամանակին Skype-ը, Google-ը և Facebook-ը»,- պարզաբանում է Զենստրեմը։ Նրա կարծիքով՝ նման ընկերություններ փնտրելու համար անհրաժեշտ է բաց մտածելակերպ ու «վիրաբուժական մոտեցում». «Այստեղ էլ պիտանի չեն արդեն հայտնի սխեմաների շահագործման փորձերը, ինչպես ասենք iPhone-ի համար նոր ծրագրեր կամ սոցիալական նոր ցանցեր ստեղծելը»։
Հիմնադրամի գլխավոր ներդրողը Atomico Ventures ընկերությունն է, որը ստեղծվել է Զենստրեմի ու Ֆրիսի կողմից 2006թ.: Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը:










