Աբելի մրցանակը հանձնել են Ջոն Թեյթին
Հեղինակավոր Աբելի մրցանակի (Նոբելյալ մրցանակ մաթեմատիկոսների համար) դափնեկիր է դարձել Ջոն Թեյթը՝ հանրահաշիվային բանաձևերի ոլորտում կատարված աշխատանքների համար։ Այս մասին ասվում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։
«Հանրահաշվի տեսությունում և թվերի երկրաչափությունում մի շարք ֆունդամենտալ ուղղություններ ի հայտ են եկել Ջոն Թեյթի հիանալի արդյունքների և խորաթափանցության շնորհիվ»,- ասվում է հաղորդագրությունում։
Պաշտոնական մրցանակաբաշխությունը տեղի կունենա այս տարվա մայիսի 25-ին Օսլոյում։ Մրցանակի դրամական պարգևը կազմում է մոտ 1 մլն դոլար։










