Օբամայի Twitter-ի էջը կոտրած ֆրանսիացի հակերը ձերբակալվել է

12:23 • 25.03.10

Ֆրանսիայում ձերբակալվել է Օվերն շրջանի 25-ամյա բնակիչ, որը կոտրել է երգչուհի Բրիտնի Սփիրսի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անձնական էջերը Twitter սոցիալական ցանցում։ Այս մասին հաղորդում է Корреспондент.net-ը։

25-ամյա հաքերը գործազուրկ է, նա գործել է Hacker Croll ծածկանվան ներքո։ Նա ձերբակալվել է Հետախուզությունների դաշնային բյուրոյի գործակալների հետ համատեղ գործողության արդյունքում, որը տևել է մի քանի ամիս։

Ըստ ոստիկանության տվյալների՝ երիտասարդն իրականցրել է հաքերային հարձակումներ նաև Facebook սոցիալական ցանցի և Google ընկերության փոստարկղերի վրա։

Ինչպես նշել են Ֆրանսիայի ոստիկանությունում, հաքերը խոստովանել է, որ կոտրել է Բարաք Օբամայի և Բրիտնի Սփիրսի ինտերնետային էջերը, քանի որ սիրում է ռիսկի դիմել։ Նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։