Fast food–ը վտանգավոր է հոգեկան առողջության համար
Արագ սպասարկման ռեստորաններում սնվելը կարող է ոչ միայն վտանգավոր լինել առողջության համար, այլև ազդել հոգեկանի վրա: Արդյունքում մարդիկ կարող են դառնալ անհամբեր և ձգտել ակնթարթային հաճույքների։ Այդ մասին տեղեկանում ենք Psychological Science ամսագրում հրապարակված հոդվածից։
Արագ սնման գլխավոր նպատակն է հնարավորին արագ բավարարել սնվելու կարիքները, որպեսզի մարդիկ չշեղվեն առօրէական խնդիրներից ու աշխատանքից։ Գիտնականների կարծիքով՝ արագ սնվելը մարդկանց մոտ առաջացնում է շտապողականության և անհամբերության մշտական զգացում։










