Պլաստիկ շշերը մահացու հիվանդություններ են առաջացնում
Պլաստիկ տարաների օգտագործումը կարող է լրջորեն վնասել մարդու առողջությունն ու առաջացնել մահացու հիվանդություններ։ Դրանք պարունակում են բիսֆենոլ A` թունավոր քիմիական համակցություն, որն արտադրվում է պլաստիկից հաճախակի օգտագործման կամ լվանալու դեպքում։ Բիսֆենոլ A-ն կիրառվում է ձայնասկավառակների, մեքենաների մասերի, սոսինձների և այլ նյութերի, ինչպես նաև տարբեր պլաստիկ ապրանքների (շշեր, սննդամթերքի փաթեթավորման տարրաներ) արտադրության ժամանակ։ Այդ մասին հաղոդում է Вокруг Света-ն։
Ըստ նախնական հաշվարկների՝ ամեն տարի աշխարհում սննդամթերքի և ըմպելիքների փաթեթավորման համար արտադրվում է 2,8 մլն տոննա բիսֆենոլ։ Գիտնականները հաստատել են, որ մեզում բիսֆենոլ A-ի բարձր պարունակությունը կարող է առաջացնել կրծքի քաղկեղ, շաքարախտ, լյարդի և սրտանոթային հիվանդություններ։
Բացի այդ, այդ նյութի նույնիսկ չնչին կուտակումը օրգանիզմում կարող է բացասաբար ազդել մարդու վերարտադրողական գործառույթի վրա և շեղումներ առաջացնել երեխաների զարգացման ընթացքում, ընդհուպ մինչև Դաունի սինդրոմ։










