iPhone 3G S-ը հասավ Հայաստան
Հայաստանի երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունը վաղը կներկայացնի iPhone 3G S բջջային հեռախոսը։ Ինչպես տեղեկացրեցին ընկերությունից՝ iPhone 3G S-ի շնորհանդեսին նաև կհրապարակվեն հեռախոսի ձեռքբերման պայմանները։
Նշենք, որ Հայաստանում iPhone–ը պաշտոնապես ներկայացնելու մասին «Օրանժ Արմենիան» հայտարարել էր դեռ անցած տարվա նոյեմբերի 5-ին՝ շուկա մուտք գործելու օրը։










