Աչքերի շարժումով հնարավոր է համակարգչային խաղ վարել
Մեծ Բրիտանիայի Գիտության, տեխնիկայի և բժշկության կայսերական քոլեջի (The Imperial College of Science, Technology and Medicine) սաները ստեղծել են նոր, ոչ թանկարժեք տեսախաղ, որը հնարավոր է կառավարել աչքերով։ Այսինքն, տեսախաղի համակարգը որսում է մարդու աչքերի շարժումն ու թույլ տալիս վերահսկել օբյեկտների շարժը համակարգչային խաղում։ Այս մասին հաղորդում է mignews.com-ը։
Pong տեսախաղը թենիսի հեշտացված տարբերակն է, որը խաղացողից պահանջում է պարզապես աչքերով հետևել գնդակին և շարժել այն։ Բրիտանական քոլեջի ուսանողները որպես խաղի առավելություն առանձնացնում են դրա ցածր գինն ու պարզությունը։ Ներկա պահին ուսանողները փորձում են ավարտին հասցնել համակարգի մշակումը, որպեսզի վերջնական տարբերակում համակարգիչը որսա երկու աչքերի շարժումները։










