Ստեղծվել է սոցիալական ցանց վամպիրների համար
Ռունեթում բացվել է Nuara.ru առաջին սոցիալական ցանցը, որը նախատեսված է վամպիրների համար։ Այս մասին ասվում է սոցիալական ցանցի մամուլի հաղորդագրությունում։
Սոցիալական ցանցի պոտենցիալ օգտատերերը կդառնան նրանք, ովքեր իրենց համարում են զուգահեռ աշխարհների բնակիչներ։ Կայքի գլխավոր էջում ասվում է, որ խոսքը գնում է ոչ միայն վամպիրների, այլև փոխակերպուկների և այլ «ոչ մարդկանց» մասին։
Առայժմ Nuara.ru կայքը գործում է թեստային ռեժիմով, և ոչ բոլոր գործառույթներն են ակտիվացված։ Ապագայում օգտատերերին ներգրավելու համար կկիրառվեն ոչ ստանդարտ մեթոդներ, ներառյալ՝ զուգահեռ աշխարհներում հողերի օգտագործման վկայականների հանձնում։










