Հայտնաբերվել է հատապտուղի նոր տեսակ
Մեծ Բրիտանիայում վաճառվում է նոր տեսակի ելակ։ Սպիտակ ելակի նման հատապտուղը, որն ունի արքայախնձորի համ ու հոտ, անվանել են pineberry: Ջերմոցում աճեցվող այս հատապտուղը նախ կանաչ գույնի է, այնուհետև հասունանալով սպիտակում է և պատվում կարմիր կետիկներով։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Հատապտղի այս տեսակը հոլանդացի հողագործները հայտնաբերել են Հարավային Ամերիկայի վայրի բնությունում։
Արքայախնձորի համով այս հատապտուղն ավելի մանր է, քան սովորական ելակը։










