Հայտնաբերվել է ծերության նոր գեն

09:19 • 03.04.10

Բիրմինգհեմի համալսարանի բրիտանացի գիտնականները, ովքեր ուսումնասիրում են ծերանալու գործընթացի և գենետիկայի միջև կապը, հայտնաբերել են նոր գեն, որն ապահովում է մարդու երկարակեցությունը։ Հայտնաբերված գենն անվանվել է DAF-16: Այս մասին հաղորդում է Newsland-ը։

Հարկ է նշել, որ այդ նույն գենը հայտնաբերել են նաև կենդանիների, որդերի մոտ։ Դրանց օրինակով էլ գիտնականներին հաջողվել է գտնել կյանքի տևողության և գենի ակտիվության միջև ուղիղ կապը։

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ որքան բարձր է վերոնշյալ գենի ակտիվության մակարդակը, այնքան ավելի երկար են ապրում մարդիկ։