ԹԵՐԹ.am-ն առաջինն է Հայաստանում

14:25 • 03.04.10

Հայկական վեբ ռեսուրսների վարկանշային Circle.am համակարգը ապրիլի 1-ից հասանելի է դարձրել իր մոտ գրանցված հայկական կայքերի՝ ՀՀ տարածքից կատարվող այցելությունների մասնաբաժինը ընդհանուր այցելությունների թվում։
Տեղեկացնենք, որ մինչև այդ Circle.am-ը տրամադրում էր միայն ընդհանուր այցելությունների քանակը բացարձակ թվերով։

Դա, մասնավորապես, շփոթության մեջ էր գցում ոլորտն ուսումնասիրողներին և գովազդատուներին թույլ չէր տալիս ճիշտ և հիմնավոր ընտրություն կատարել առցանց կրիչների մասով։ Սա, իր հերթին, խոչընդոտում էր ոլորտի զարգացմանը։ Բացի այդ, հայաստանյան այցելությունների քանակի մասին տեղեկության փակ լինելը ձեռնտու էր արհեստական տրաֆիկի միջոցով բարձր վարկանիշ ձեռք բերած հայկական կայքերին։

Ստացվում էր այնպես, որ մի կայք, որն իրականում Հայաստանի տարածքից այցելությունների թվով երեք-չորս անգամ զիջում է մեկ այլ կայքի, ընդհանուր այցելությունների թվով երեք-չորս անգամ գերազանցում էր վերջինիս, ինչը թյուր կարծիք էր ստեղծում տվյալ կայքի իրական լսարանի աշխարհագրական կառուցվածքի մասին։ Այժմ այդ խնդիրը հաղթահարված է, և տվյալները թույլ են տալիս առավել օբյեկտիվ պատկեր ունենալ։

Ըստ այդմ, հայաստանյան տեղեկատվական կայքերի շարքում Հայաստանից իրականացված այցելությունների թվով վերջին մեկ ամսվա արդյունքներով ԹԵՐԹ.am-ն առաջատար է։

Ներկայացնում ենք Circle.am–ի News, Media and Reference կատեգորիայում գրանցված կայքերի լավագույն տասնյակը՝ ըստ վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ տարածքից այցելությունների քանակի, ինչպես նաև այդ կայքերի ընդհանուր այցելությունների քանակն ու դրանցում հայաստանյան այցելությունների մասնաբաժինը՝ տոկոսներով։