Նկարահանվում է եռաչափ ֆիլմ դինոզավրերի մասին
Բրիտանացի hայտնի նատուրալիստ և հեռուստահաղորդավար սըր Դեյվիդ Ատենբորոն պատրաստում է դինոզավրերի մասին Եվրոպայում առաջին եռաչափ կինոնկարը։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։ «Թռչող դինոզավրեր» կինոնկարը կցուցադրեն այս տարի BskyB հեռուստաընկերության Sky 3D նոր` եռաչափ հեռուստաալիքով։
Կինոնկարը կպատմի փոքր ինքնաթիռի չափերով թռչող դինոզավրերի մասին, որոնք բնակություն են հաստատել մեր մոլորակում մոտ 200 մլն տարի առաջ։ Ֆիլմը նկարահանվում է գիտական և հնէաբանական տվյալների հիման վրա:
«Թռչող դինոզավրերի» ստեղծման աշխատանքներին մասնակցել են Հարի Փոթերի մասին ֆիլմերի հատուկ էֆեկտների գծով մասնագետները։
«Ձեզ հնարավորություն կտրվի զգալ աշխարհն այնպես, ինչպես դուք այն երբեք չեք տեսել։ Դա, հավանաբար, կլինի ֆանտաստիկ զգացողություն»,- նշել է Ատենբորոն կինոնկարի մասին։










