Գիտնականները հայտնաբերել են 95 մլն տարվա վաղեմության սաթե գերեզման

16:40 • 06.04.10

Աֆրիկայում գիտնականները հայտնաբերել են 95 մլն տարվա վաղեմության սաթի կտորներ, որոնց մեջ հնադարյան չորացած միջատներ կան։ Այս մասին գրում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը։
Հետազոտողները հնադարյան սաթերը հայտնաբերել են Եթովպիայի հյուսիսարևմտյան շրջանում։ Ընդհանուր հաշվով՝ մասնագետները սաթի կտորների մեջ գտել են միջատների և սարդերի 13 ընտանիքների պատկանող մոտ 30 հատվածոտանիներ։
Նշենք, որ անցյալ տարվա վերջին մի խումբ գիտնականներ հայտնաբերել էին 95 միլիոն տարվա վաղեմության սաթի մեջ եռաչքանի միաեղջյուր ճանճի տեսակ։ Տարօրինակ միջատի գլխին գոյացություն է եղել, որը հետազոտողները համարում են եղջյուր։