Apple-ը նոր սերնդի iPhone-ի համար նոր գործավար համակարգ է մշակել
Apple ընկերությունը ապրիլի 8-ին կներկայացնի iPhone OS 4.0 բջջային գործավար համակարգի նոր տարբերակը։ Այս մասին հաղորդում է TechCrunch-ը։
Ակնկալվում է, որ iPhone OS 4.0-ը կտեղադրվի նոր սերնդի iPhone-ի վրա, որը կարող է ներկայացվել այս ամռանը։ Apple-ը պաշտոնապես չի մեկնաբանել նոր գործավար համակարգի, ինչպես նաև նոր սերնդի iPhone-ի առանձնահատկությունները։
Մարտի վերջին վերլուծաբան Ջոն Գրուբերը ներկայացրել էր նոր iPhone-ի որոշ մանրամասներ։ Ըստ նրա՝ սմարթֆոնների նոր սերունդը կունենա 960/640 պիկսել հնարավորությամբ էկրան, ինչպես նաև տեսազանգերի համար նախատեսված լրացուցիչ տեսախցիկ։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին ընկերությունը վաճառքի է հանել iPad պլանշետային համակարգիչը։










