Հայտնաբերվել են առանց թթվածնի ապրող օրգանիզմներ
Կենսաբանները Միջերկրական ծովում գտել են բազմաբջիջներ, որոնք իրենց կենսագործունեության համար չեն օգտագործում թթվածին։ Մինչև հիմա համարվում էր, որ թթվածնազուրկ մետաբոլիզմը բնորոշ է միայն միաբջիջներին և վարակներին։ Այս մասին հաղորդում է Nature News-ը։
Մեկ միլիմետրից ավելի փոքր չափեր ունեցող բազմաբջիջներն ապրում են ավելի քան 3 հազ. մ խորության ջրերում։ Արտաքնապես նրանք նման են պարկերի, որոնց անցքերից դուրս են գալիս շոշափուկներ։
Կենսաբանները կարծում են, որ հայտնաբերված լորիցիֆերները մշտապես ապրում են ծայրահեղ թթվածնազուրկ միջավայրում։
«Սովորական» բազմաբջիջները էներգիա են ստանում բջիջների հատուկ օրգաններից, որոնք կոչվում են միտոխոնդրիաներ, և որոնց գործունեության համար անհրաժեշտ է թթվածին։ Մինչդեռ Միջերկրական ծովում հայտնաբերված բազմաբջիջները օգտագործում են այլ օրգաններ՝ հիդրոգենոսոմներ, որոնց գործունեության համար անհրաժեշտ չէ թթվածին։










