iCON–ի «Շարժական Օլիմպիադան» ավարտվեց
Ավարտվել է iCON Communications-ի կազմակերպած 5-օրյա օնլայն «Շարժական Օլիմպիադան», որին մասնակցել է ավելի քան 275 մարդ։ 87 մասնակիցներ 30 հարցերից 50% և ավելի ճիշտ պատասխաններ են տվել: Մասնակիցների 71%-ը 18-29 տարեկան էին: Ամենակարճ ժամանակում հարցերի առավելագույն ճիշտ պատասխաններ տված մասնակիցներին շնորհվել են մրցանակներ: Մրցանակների հանձնումը տեղի է ունեցել այսօր iCON Communications-ի գրասենյակում:
1-ին տեղը զբաղեցրած Սարգիս Ծատուրյանին շնորհվել է iCON GO optima փաթեթի 12 ամսվա անվճար բաժանորդագրում: 2-րդ տեղը զբաղեցրած Արթուր Բեգլարյանին` iCON GO media փաթեթի 6 ամսվա բաժանորդագրում և 3-րդ տեղը զբաղեցրած Արթուր Հովհաննիսյանին` iCON GO connect փաթեթի 3 ամսվա անվճար բաժանորդագրում: 4-րդ տեղը զբաղեցրած մասնակցի` Նունե Հեվհաննիսյանի ցուցանիշները շատ մոտ էին 3-րդ տեղի ցուցանիշներին, ինչի կապակցությամբ iCON Communications-ը անակնկալ մրցանակ է շնորհել նաև նրան` iCON GO connect փաթեթի 3 ամսվա անվճար բաժանորդագրում:
iCON Communications-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը նշել է. «iCON-ի «Շարժական օլիմպիադան» նպատակ ուներ ընդգծել համացանցի կարևորությունը որպես գիտելիքների ձեռքբերման աղբյուր, մեր մասնակիցները հնարավորություն ունեին տեղում օնլայն որոնման միջոցով գտնել մրցույթի հարցերի ճիշտ պատասխանները»:
iCON Communications-ը հայտարարել է նաև իր նոր` «Բացահայտիր քո աշխարհը» CSR ծրագրի մասին, որն ուղղված է կրթության ոլորտի զարգացմանը և քաջալերում է աշակերտներին և ուսանողներին օգտագործել համացանցը որպես գիտելիքների ձեռքբերման աղբյուր:
Ապրիլի 11-ից ոչ մրցութային կարգով Օլիմպիադային կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, պարզապես գիտելիքների ստուգման նպատակով:










