Այս տարի բուհերի դիմորդների թիվը նվազել է

13:16 • 09.04.10

2010թ., ըստ նախնական տվյալների, հայաստանյան բուհերի դիմորդների թիվը կազմել է 17 505։ Այս մասին լրագրողներին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:

Նշենք, որ բուհական ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմումների ընդունումը սկսվել է փետրվարին և կավարտվի ապրիլի 10–ին։

Ըստ Մանուկյանի՝ Երևանում դիմորդների թիվն այս տարի կազմել է 6136։ Մեծ է նաև Արարատից և Արմավիրից դիմորդների քանակը։

Հիշեցնենք, որ անցած տարի բուհ ընդունվելու համար դիմել էր 19 165 հոգի։