Sony-ն նախապատվությունը տալու է արտաքին տեսքին
Վերջին շրջանում Sony ընկերությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր ֆոտոխցիկների արտաքին տեսքին՝ փորձելով սեգմենտավորել իր արտադրանքը՝ ըստ պոտենցիալ գնորդների խմբերի։ Ընկերությունում կարծում են, որ գնորդներին ավելի շատ հետաքրքրում է արտադրանքի արտաքին տեսքը։ Այս մասին հաղորդում է iXBT.com-ը։
«Ձմեռային» ֆոտոխցիկից հետո վաճառքում հայտնվեց կանանց համար նախատեսված DSC-W350D ֆոտոխցիկը։ Պատկերի 14 մպ հզորությամբ լուսանկարչական ապարատն ունի կայունացնող օբյեկտիվ՝ ֆոկուսային տարածության փոփոխության քառաչափ դիապազոնով, և ապահովում է HD տեսանկարահանում՝ 720p ձևաչափով։
Սակայն դիզայներների կարծիքով՝ կարևորը այս մոդելի արտաքին տեսքն է։ Տարբերակներից մեկը վարդագույն է` զարդարված ծաղկանախշերով և ներկառուցված դեկորատիվ օբյեկտիվով։
Լուսանկարչական ապարատի մեկ այլ տարբերակը մարգարտասպիտակ է՝ զարդարված արհեստական ադամանդներով։










