Կրթության նախարարը խոստանում է արգելել անորակ դասագրքերի մուտքը դպրոց

14:11 • 12.04.10

Արդեն ավարտվել է 16 դասագրքային մրցույթ, որոնց արդյունքների հիման վրա աշակերտները կստանան նոր դասագրքեր։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Այսպիսով, ավագ դպրոցների աշակերտները 3–4 առարկայում չեն ունենա նոր դասագիրք։ Սա, մասնավորապես, վերաբերում է հոսքային դասարաններին։

Ըստ նախարարի՝ այդ դասագրքերի որակը չի համապատասխանում մասնագետների կողմից ակնկալվող որակին։

«Նախարարաությունն իր վրա վերցնում է քաղաքական պատասխանատվություն՝ կանխելու վատ դասագրքի մուտքը դպրոց։ Ես մի քանի անգամ խոստովանել եմ, որ ավելի հեշտ է կանխել վատ դասագրքի մուտքը դպրոց, քան թե հետո արմատախիլ անել այդ դասագիրքը ուսումնական պրոցեսից», – նշեց նախարարը։