Արբանյակ է թողարկվել գլոբալ տաքացման գնահատման համար

09:39 • 12.04.10

Եվրոպական տիեզերական գործակալությունը արբանյակ է թողարկել՝ բևեռային սառույցների վրա գլոբալ տաքացման ազդեցության գնահատման և ծովի մակարդակի բարձրացման մասին տվյալներ հավաքելու համար։ Այդ տեղեկությունները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ Երկրագնի միլիոնավոր բնակիչների համար, ովքեր ապրում են առափնյա շրջաններում և կղզիներում։ Այս մասին հաղորդում է mignews.com-ը։

CryoSat-2 ապարատը թողարկել է Днепр ռուս-ուկրաինական հրթիռը։

CryoSat-2-ն առաջին անգամ կչափի ոչ միայն լոցաղող և ցամաքային սառույցների մակերեսը, այլև հաստությունը։ Այն կարող է հայտնաբերել մինչև 1 սմ-ի հասնող փոփոխությունը։ Հիշեցնենք, որ որոշ գիտնականների ենթադրությունների համաձայն՝ եթե բոլոր սառույցները հալչեն, ապա ծովի մակարդակը կարող է բարձրանալ 70 մետրով։