Չինացիները սովորեցրել են մեքենաներին թթվածին արտադրել
Չինական SAIC (Shanghai Automotive Industry Corporation) ավտոմոբիլային ընկերությունը Պեկինի ցուցահանդեսին կներկայացնի Leaf անունը կրող յուրօրինակ մեքենա։ Ինչպես հաղորդում է China Car Times կայքը, ցուցահանդեսը տեղի կունենա ապրիլի վերջին։
Մեքենայի ամենագլխավոր առանձնահատկություններից է անսովոր տանիքը՝ տերևի տեսքով, որը, ըստ արտադրողների, կարող է թթվածին արտադրել արևի ճառագայթների ազդեցության տակ։ Ընկերությունը, սակայն, դեռ չի հրապարակել սարքի գործողության սկզբունքը։
SAIC Leaf կոնցեպտուալ մեքենան ունի էլեկտրաշարժիչ, որը սնվում է հատուկ մարտկոցների համալիրից։ Նրանք կարող են վերալիցքավորվել տանիքի մեջ ներկառուցված արևային պանելներից, ինչպես նաև օդամղիչ տուրբինից։ Դրանք տեղադրված են մեքենայի յուրաքանչյուր անիվում։ Մեքենայի մանրամասն տեխնիկական ու դինամիկ բնութագրերը հայտնի չեն։










